close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տարոն-Ավիան» եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում զենքի վաճառքի մեջ. պարզաբանում

Հասարակություն

8 Ապրիլի 2020, 16:39
 «Տարոն-Ավիան» եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում զենքի վաճառքի մեջ. պարզաբանում

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում եւ հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝

Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի եւ թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով եւ ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Նա նաև մանրամասնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել: Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից ու կառավարությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica