close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի. Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

Քաղաքական

8 Ապրիլի 2020, 14:35
 Խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի. Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

Խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի` անկախ պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին ուղղված իր գրառման մեջ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգարժա՛ն Արման Սարգսյան,

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների եւ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներից հետո կարեւոր, պատասխանատու, ինչպես նաեւ խոցելի օղակը ոստիկաններն են, որոնք վերահսկում են քաղաքացիներին ներկայացված մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջները։

Ռեժիմը եւ վարակի կանխարգելմանն ուղղված ջանքերը ենթադրում են մարդու իրավունքների մի շարք սահմանափակումներ, որոնք արդարացված են։ Միաժամանակ Արտակարգ դրության ժամանակ սահմանափակումների ենթակա չեն մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որոնք պիտի անվերապահորեն պաշտպանվեն․ բոլոր միջոցառումները պետք է իրականցնել՝ չխախտելով մարդու ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիությունը, արժանապատվության իրավունքը, խոշտանգումների, դաժան, վատ վերաբերմունքի կամ բռնության չենթարկվելու իրավունքը։

Այս օրերին ականատես ենք լինում դեպքերի, երբ քաղաքացիները բարձրաձայնում են, որ ոստիկանները իրենց արժանացրել են վատ վերաբերմունքի, ընդհուպ մինչեւ բռնության ահազանգերով։

Քաղաքացիները վկայում են նաեւ, որ ոստիկանները լիակատար եւ հստակ չեն տիրապետում պարետատան հրահանգներին եւ արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրենց տեղաշարժի համար այն դեպքում, երբ դա կենսական անհրաժեշտություն է։

Կարծում եմ եւ՛ ոչ իրավաչափ գործողությունների եւ՛ հրահանգներին ոչ լիարժեք տեղեկացված գործելու պարագայում դուք աշխատանքը բարելավելու կամ վերանայելու խնդիր ունեք։

Հատկապես այն դեպքում, երբ Ոստիկանության աշխատանքը ֆորս-մաժորների, լարված իրավիճակների հանգամանքներում հայտնվում է բոլորի ուշադրության եւ օբյեկտիվի ներքո։

Նշեմ նաեւ, որ խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի` անկախ պաշտոնից։

Միեւնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, որոնք այս օրերին համբերատար, պարտաճանաչ եւ օրինաչափ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։

Առողջ եղեք!

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica