close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որդուս արտահանձնելու մասին 9 տարվա մեջ խոսք չի գնացել. Լազարյանի հոր մեկնաբանությունը

Իրավունք

7 Ապրիլի 2020, 11:25
 Որդուս արտահանձնելու մասին 9 տարվա մեջ խոսք չի գնացել. Լազարյանի հոր մեկնաբանությունը

NEWS.am-ը զրուցել է Ռուսաստանում 9 տարի առաջ ադրբեջանցու սպանելու մեղադրանքով հետախուզվող Միսակ Լազարյանի հոր հետ, ով մանրամասներ է ներկայացրել որդու՝ արտահանձման առնչությամբ մտավախությունների հետ։

Yerkir.am-ը ներկայանում է զրույցն ամբողջությամբ.

«Ռուսաստանում 9 տարի առաջ ադրբեջանցու սպանելու մեղադրանքով հետախուզվող Միսակ Լազարյանի հայրը վստահ է՝ որդու համար արտահանձնումը կարող է ճակատագրական լինել, քանի որ մտավախություն ունի՝ ադրբեջանական համայնքը կարող է վրեժ լուծել նրանից։

«Ադրբեջանական համայնքը այնտեղի որ կա, իրենք բոլորը կապ ունեն թմրանյութերի, մեծ գումարների հետ, ես հարյուր տոկոս գիտեմ՝ Աստված չանի՝ տղուս ուղարկեցին այստեղ, ինքը մինչեւ վերջ չի նստի, գլուխը կուտեն։ Ադրբեջանը կարա անգամ Ռուսաստանից պահանջի, որ հանձնեն տղուս Ադրբեջանին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Լազարյանը։

Խաչիկ Լազարյանը ընտանիքով երկար տարիներ է՝ բնակվում է Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում, որտեղ էլ 2011թ․ տեղի է ունեցել դեպքը։ Ռեստորաններից մեկում նրա որդին ընկերոջ հետ վիճաբանության մեջ է մտել ազգությամբ ադրբեջանցի տղամարդու հետ, որը հայերի մասին անպատիվ ձեւով է արտահայտվել։

«Տղաս կողքին է նստած լինում, լսում ա՝ ոնց ա ապուշ, այլանդակ խոսքեր ասում հայերի մասին, կանչում, ասում է՝ չհասկացա՝ ինչի՞ ես սենց խոսում հայերի մասին, խփում են սրան։ Սա գնում է, շատ մարդկանցով զենքով գալիս է։ Ստացվում է այնպես, որ որդիս ու ընկերը հրացանը ձեռքներից վերցնում են ու կրակում, էդ տղան մահանում է»,- պատմեց նա՝ նշելով, որ դեպքից հետո տարբեր հայերի օգնությամբ որդուն հասցրել են Հայաստան՝ հույսով, որ այստեղ նա ապահով կլինի։

Թեեւ որդին ՌԴ քաղաքացի է, բայց նրան արտահանձնելու մասին 9 տարիների ընթացքում խոսք չի գնացել։ Խաչիկ Լազարյանի խոսքով՝ Հայաստանի ոստիկանությունը տեղյակ է եղել նրա գտնվելու վայրի մասին․ «Բոլորը իմացել են բարձր խավից մինչեւ ցածրը, որ իր տատիկի հետ ա ապրում, խնամում։ Այն ժամանակ մի ամսվա մեջ մեր ոստիկանությունը ամեն ինչ իմացավ, կանչել էին անգամ, բացատրություն վերցրել, ասել՝ ապրի քեզ համար, ամեն ինչ նորմալ կլինի» ։

Լազարյանների ընտանիքը հանկարծակի է եկել, երբ նախորդ տարվա փետրվարի 27-ին ԱԱԾ դիմակավորված երկու տասնյակ աշխատակիցները Միսակին տարել են ոստիկանություն, բացատրություն վերցնելուց հետո բաց թողել։ Դրանից մեկ տարի անց՝ այս տարվա մարտի 11-ին նրան կանչել են ոստիկանություն եւ կալանավորել, ապա նրա գտնվելու մասին հայտնել ռուսական կողմին։ Միսակի հայրը տեղեկացել է, որ այս շրջանում ռուսական կողմը նույնպես կալանավորման որոշում է կայացրել, այն բանից հետո, երբ նախորդ տարի հայկական կողմը բարձրաձայնել էր Միսակի գտնվելու վայրի մասին։

«Սա աննախադեպ բան է, ինքն իր ազգի թասիբի համար կանգնել է թուրքի դեմ, ո՞նց կարա հայը հային հանձնի։ Եթե մերոնք էդ մասին չհրապարակեին, ռուսներին պետք չէր, որ մի հայ ու թուրք իրար սպանել էին։ Ես չգիտեմ՝ ինչու այսքան տարի անց որոշեցին նման բան անել, ով որոշեց։ Եթե ռուսները ուզեին, կբռնեին, մենք ամեն տարի մեկ-երկու անգամ գնացել, եկել ենք Հայաստան, բոլորը մեր տեղը գիտեին։ Ռուսներին չէր հետաքրքրում։ Հիմա որ հրապարակեցին մեր կողմից, իրենք էլ ասեցին՝ ինչի չէ՞ որ, մենք էլ կպահանջենք, դատենք։ Հիմա Հայստանից խոսք են տվել ուղարկել։ Ես ծանոթներ ունեմ, բոլորն էլ համակարգում խոսում են, գիտեն, պարզ ասում են՝ քո տղան գալու է»,- նշեց նա։

Խաչիկ Լազարյանը հայաստանցի փաստաբան է վարձել ՝ որդու գործով զբաղվելու համար։ Անձամբ չի կարողացել Հայաստան գալ՝ կորոնավիրուսով պայմանավորված»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica