close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

7 Ապրիլի 2020, 09:20
 Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը խորը պատմություն ունի։

Բանն այն է, որ ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, եւ բանը հասավ այնտեղ, որ 2019 թվականի նոյեմբերին 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը գրություն ուղարկեց նախագահական` խնդրելով ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակել որեւէ մեկին: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում:

Բանն այն է, որ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցով «Դատական օրենսգրքում» բաց կա, եւ չկան չափորոշիչներ, թե ինչքան ժամանակով կարող է թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել, եւ, ամենակարեւորը, ով կարող է լինել ԲԴԽ անդամ. արդյոք, օրինակ, ՀՀ նախագահի վարորդն է՞լ կարող էր նշանակվել ԲԴԽ ժամանակավոր անդամ:

Ահա այս բացերը հաշվի առնելով՝ Արմեն Սարգսյանը դիմել Է ՍԴ։ Սակայն երկրի թիվ մեկ դատարանը նախագահին բավականին կոշտ եզրահանգումներ է հղել` հորդորելով գնալ եւ կատարել նախագահի պարտականությունները: Եւ, ահա, Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել եւ Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ»:

Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica