close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անխուսափելի է նոր վարկային միջոցների և պարտքերի ներգրավումը. այստեղ պոպուլիզմը գործիք չի կարող լինել, պետք են հստակ բանակցություններ, հստակ արդյունքներ. տնտեսագետ

Տնտեսական

6 Ապրիլի 2020, 19:08
 Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անխուսափելի է նոր վարկային միջոցների և պարտքերի ներգրավումը. այստեղ պոպուլիզմը գործիք չի կարող լինել, պետք են հստակ բանակցություններ, հստակ արդյունքներ. տնտեսագետ

Կորոնավիրուսից հետո երկրի տնտեսության առողջացման, դրա համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ: Նրա կարծիքով՝ վարկային միջոցների և պարտքերի ներգրավումն այս հարցում այլընտրանք չունի: «Այսպիսի պայմաններում մենք ոչ միայն ունենք օբյեկտիվ անհրաժետություն, նաև իրավունք ունենք դիմելու միջազգային խոշոր տնտեսական կազմակերպություններին և ակնկալելու նրանց համաչափ աջակցությունը, իսկ այստեղ գործընթացներ են, որոնք պարզ ու կենցաղային չեն, այստեղ պոպուլիզմը բացարձակ գործիք չի կարող լինել, շատ կոնկրետ պետք է լինեն բանակցություններ և այդ բանակցությունները ոչ թե պետք է լինեն գեղեցիկ կամ հաճելի, այլ պետք է լինեն արդյունավետ»,- նշում է նա:

- Պարոն Ավետիսյան, հայտնի է, որ կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց  տնտեսությանը և ոչ միայն Հայաստանի տնտեսությանը: Ինչպե՞ս ենք առողջացնելու տնտեսությունը, ինչպես ենք վերականգնելու տնտեսական ճգնաժամի հետևանքները կորոնավիրուսից հետո:

- Այս պահին բարդ է խոսել դրա մասին, որովհետև կա անորոշության շատ մեծ մասնաբաժին: ՀՀ տնտեսության վերականգնման հնարավորությունները գնահատելու համար պետք է լիարժեք գնահատվեն այն կորուստները, հետևանքները, որոնք կորոնավիրուսը կթողնի մեր տնտեսական համակարգի, նաև դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա: Ցավոք սրտի, մենք դեռ չենք տեսնում թունելի վերջը, և շատ բարդ է այս պահին ամբողջական գնահատական տալ: Մի բան է միայն պարզ, որ այս վիրուսի հետևանքներն աննախադեպ են, որովհետև դրանք մեկ ուղղությամբ չեն, որոշակի տարբերություններով ազդում են տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով և իրենց բացասական հետևանքներն են բերում՝ սկսած ներքին տնտեսական հարաբերություններից, վերջացրած արտաքին տնտեսական հարաբերություներով: Այսինքն՝ մենք ունենք արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք մեր տնտնեսության ողնաշարն են. օրինակ՝ զբոսաշրջությունը, որը կաթվածահար հիմքեր ունի, արտաքին առևտուրը, որը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ: Մյուսը, որը պակաս կարևոր չէ մեր երկրի արտաքին տնտեսական հատվածում՝ օտարերկրյա ներդրումներն են: Չմոռանանք, որ այօսրվա իշխանություններն իրենց ծրագրային դրույթներում տնտեսության զարգացումը պատկերացնում էին օտարերկրյա ուղղակի ներդրումների և արտահանմանը միտված տնտեսության վրա: Այս երկու ուղղություններն էլ շատ կոնկրետ վտանգված են: Շարքը կարելի է շարունակել: Վնասների հաշվարկի կարևոր գործոն է ժամանակը, ամեն հաջորդ պահին ունենում ենք տնտեսական ազդեցության նոր դրսևորումներ, նաև սնանկացման ռիսկն է բարձրանում իմ կողմից նշված ոլորտների կազմակերպություններում, որը կբերի նաև չվճարումների: Սա իր հերթին կընդգրկի ողջ տնտեսաական համակարգը: Պետական բյուջեում եկամուտների չվճարման դեպքում ճգնաժամ կարող է լինել, դա կբերի ընդհանուր տնտեսական կոլափսի: Սրանք այն բացասական բոլոր ռիսկերն են, որոնց մասին մենք պետք է առաջանցիկ խոսենք, չսպասենք, որ դրանք վրա հասնեն, նոր հետևանքների մասին մտածենք, գործողությունները պետք է միտված լինեն այս սցենարներին:

- Այս պահին ո՞րն է գերխնդիրը:

- Այս ամբողջից զատ պետք է ասեմ, որ մեր գերխնդիրը, հիմնարար մարտահրավերը կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա կանխարգելումն է, առողջապահական խնդրի լուծումն է: Որքան էլ առաջին հայացքից կարող է որոշակիորեն անհասկանալի լինել, բայց միևնույնն է՝ մեր ապագա տնտեսական վերականգման համար պետք է առաջնորդվենք վտանգները նվազագույնի հասցնելու կանխարգելման գործիքակազմով՝ բանաձևով, որը ենթադրում է կորոնավիրուսի տարածման մաքսիմում կանխարգելում:

Շատ կարևոր է, որ մենք մինումում վնասներով դուրս գանք: Այսինքն, եթե մենք ընտրելու լինենք տնտեսական ակտիվություն, թե կանխարգելում, ապա միանշանակ պետք է ընտրվի կանխարգելման ճանապարհը: Սա պետք է լինի շատ հստակ, բոլորի համար հասկանալի և այդ հիմնական մեսիջը պետք է գա հենց պետությունից և պատկան մարմիններից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica