close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+18°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Արցախ

6 Ապրիլի 2020, 18:55
 Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Արցախի տեղեկատվական շտաբից Yerkir.am-ին հայտնում են, որ սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից, նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների շրջանակներում, ապրիլի 1-ից իրականացվում են լրացուցիչ կանխարգելիչ գործողություններ:

Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները (մարդատար և բեռնատար) «Աղավնո», «Խնձորեսկ» և «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետերում ենթարկվում են պարտադիր ախտահանման:

Ապրիլի 4-ին և 5-ին ախտահանվել է ընդհանուր թվով 244 տրանսպորտային միջոց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica