close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը միտքը փոխել է․ դիմակ կրելն արդեն խրախուսվում է

Առողջապահություն

6 Ապրիլի 2020, 17:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը միտքը փոխել է․ դիմակ կրելն արդեն խրախուսվում է

Ի  հայտ են եկել նոր խորհուրդներ երկրագնդի բոլոր քաղաքացիների համար և այդ խորհուրդը դիմակ կրելն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նախկինում նա ասել էր, որ դիմակների օգտագործումը ցուցված է միայն վարակակիրների և բուժաշխատողների համար, բայց այժմ, ըստ նրա, նոր ուսումնասիրություններ են կատարվել և խորհուրդ են տալիս կրել դիմակ, միայն թե՝ այլ նկատառումներով։

«Վիրուսը փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և քթին, բերանին, աչքին հպելու ճանապարհով․ դիմակներն օգնում են, որ մեր ձեռքը անգիտակցաբար չմոտեցնենք բերանին, քթին, աչքերին։ Ինչպես նաև փորձում ենք կանխարգելել մեր ձեռքերը երկարատև լվանալով»,-ասաց նա։

Դիմակները, սակայն, դեֆիցիտ են ամբողջ աշխարհում և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է խորհուրդ տալ նաև տնային պայմաններում կարած կամ կտորե դիմակներ՝ պայմանով որ դրանք պարբերաբար կթարմացվեն՝ կա՛մ կփոխվեն, կա՛մ կլվացվեն բարձր ջերմաստճանի ջրով և լվացքի փոշիով։

Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դինամիկան նվազել է․ եթե նախկինում 7 օրը մեկ էր կրկնապատկվում թիվը, ապա այսօր 8 օրը մեկ է։

Երեկ հաստատված 11 նոր դեպք ենք ունեցել, դրան նախորդող օրերին 52, 34, 73, 92։ Այս թվերը, սակայն, ըստ նախարարի միայն մեծության հանագամանքով չեն որոշում վտանգի չափը․ 92 թիվն, օրինակ, երբ ունեցանք, կեսից ավելի հայտնի մարդիկ էին՝ մի մասը վաղուց մեկուսացած, որոնք վտանգ չէին ներկայացնում։

Վարակման տամպի նվազումը, նրա խոսքով, դրական հանգամանք է, որը մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ ազգովի շարունակենք պահել պարետի սահմանած միջոցառումները։

«Կորը հարթեցնելու, տեմպը կոտրելու մեր բոլորի ջանքերը պետք  շարունակենք, քանի դեռ վստահ չենք, որ լայնածավալ տարածման վտանգ չկա, հետևաբար, կոչ եմ անում մնալ պարետի ցուցումների շրջանակում»,-ասաց Թորոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 1 400 հատուկ մահճակալանին ֆոնդ ունենք՝ առանձնացված կորոնավիրուսով հիվանդների համար, որից զբաղված է մոտ կեսը, իսկ թույլ դեպքերը հյուրանոցներում են՝ բժշկական հսկողության տակ։

«Հիվանդներ մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, 146 հոգի թոքաբորբ ունենք, ծանր՝ 35 հոգի, որոնք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածին են ստանում հիվանդանոցներում»,-ասաց նա։

Այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1 500 քաղաքացի, 5 000 քաղաքացի՝ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ է։ 400-ից ավելի մարդ մեկուսացումից դուրս եէ եկել․ նրանց թեսթավորել են և բացասական արդյունքով ուղարկել տուն։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica