close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երեւան. վիճակը կայուն ծանր է

Արցախ

6 Ապրիլի 2020, 15:53
 Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երեւան. վիճակը կայուն ծանր է

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է՝ այս պահին զինվորը տեղափոխվում է Երեւան, ճանապարհին են։ Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica