close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անվտանգության ռազմավարական հետազոտությունների պրոֆեսորը դիմել է ՀՀ ղեկավարությանը

Քաղաքական

6 Ապրիլի 2020, 13:16
 Անվտանգության ռազմավարական հետազոտությունների պրոֆեսորը դիմել է ՀՀ ղեկավարությանը

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտությունների), Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը, գրում է «Գոլոս Արմենիի»-ն:

Նրա նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ պարոն Արմեն Սարգսյան եւ Հայաստանի Հանրապետության Մեծարգո Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան:

Տարածաշրջանում ծառացած համաճարակի եւ տարածաշրջանային պատերազմի մարտահրավերների արտակարգ պայմաններում Հայաստանի, Արցախի եւ Համաշխարհային Հայության համախմբման շահերից ելնելով՝ պատիվ ունեմ դիմելու Ձեզ հետեւյալ խնդրանքով:

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հոլովույթում առաջատար պետությունների առաջնորդների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների մարդասիրական մղումը` ողղված ռիսկային խմբերում գտնվող անձանց կալանավայրերից ազատմանը (60 տարեկանից բարձր), նպատակահարմար է, որ ՀՀ իշխանությունները նախաձեռնեն ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավայրից ազատ արձակումը՝ օրինաչափության հիման վրա (նա 65 տարեկան է եւ բժշկական հաստատության ախտորոշման համաձայն բուժման կարիք ունի):

Ռիսկային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ՝ ուղղված կորոնավիրուսային համաճարակի եւ անվտանգային մարտահրավերների պայմաններում հայ հանրության համախմբմանը:

Հ.Գ. Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի հանրության համախմբմանը նպատակաուղղված իմ դիմումը ՀՀ Մեծարգո նախագահ պարոն Ս. Սարգսյանին՝ 2008 թ. մարտի մեկի գործով կալանավորվածների՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի ներման խնդրանքով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica