close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+21°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն հայտնաբերել է բժշկին, ով «արտադրել» ու վաճառել է կորոնավիրուսը Չինաստանին. WCVB

Աշխարհ

6 Ապրիլի 2020, 13:04
 ԱՄՆ-ն հայտնաբերել է բժշկին, ով «արտադրել» ու վաճառել է կորոնավիրուսը Չինաստանին. WCVB

ԱՄՆ-ն հայտնաբերել է բժշկին, ով «արտադրել» ու վաճառել է կորոնավիրուսային հիվանդությունը Չինաստանին. այս մասին իր պատրաստած ռեպորտաժում տեղեկացնում է WCVB հեռուստաալիքը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Վերոնշյալի մասին տեղեկացրել է ԱՄՆ փաստաբան Էնդրյու Լեննինգը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք այսօր այստեղ ենք հայտարարելու չինական տնտեսական լրտեսության կողմից ԱՄՆ-ում հետազոտական տվյալների գողության վերաբերյալ դեռևս ընթացքի մեջ գտնվող սպառնալիքին (կորոնավիրուսին-խմբ.) առնչվող երեք տարբեր գործերի մասին, որոնք կազմակերպված են «նախատեսված նպատակին հասնելու» համար»։ 

Նշվում է՝ Հարվարդի պրոֆեսոր, քիմիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, բժիշկ Չալլզ Լիեբերը հայտնաբերվել է իր համալսարանական գրասենյակում։ 

Հավելվում է՝ նա ավելի վաղ պայմանագիր էր ստորագրել Չինաստանում գտնվող Ուհանի համալսարանի հետ։ Գործարքից նա ամսական կտրվածքով ավելի քան 50.000 ԱՄՆ դոլար է ստացել, ինչպես նաև մոտ 158.000 ԱՄՆ դոլար կեցության ծախսերը հոգալու համար։

Միևնույն ժամանակ ընդհանուր առմամբ գիտնականն իր գիտական հետազոտությունների համար ստացել է (ընդհանուր մեկ տարվա աշխատանքի) $ 1.5 մլն: Նա ուներ դրամաշնորհներ ԱՄՆ Ազգային առողջության ինստիտուտի, Հարվարդի, Բոստոնի համալսարանի հետ եւ դրա հետ մեկտեղ ստացել է կանոնավոր դրամական տրանշներ Չինաստանից:

Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել էր վերոնշյալ բժշկի և նրա հանցակիցների որպես մեղադրյալ ներգարվվելու մասին մամուլի հաղորդագրությունը։ Այնուամենայնիվ, հատկանշական է՝ հաղորդագրությունում չի խոսվում կորոնավիրուսի «արտադրման և վաճառքի» մասին։

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica