Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի շեշտակի նվազում է նկատվում. Reuters
Աշխարհ

Չորրորդ օրն անընդմեջ Գերմանիայում նկատվել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի շեշտակի նվազում. այս մասին են վկայում Ռոբերտ Կոխի դաշնային ինստիտուտի տվյալները, գրում Reuters լրատվական գործակալությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3677 նոր դեպք, ինչը զգալիորեն քիչ է., քանի որ նախօրեին երկրում գրանցվել էր վարակի 5936 դեպք:
Հավելվում է՝ Գերմանիայում երկուշաբթի առավոտյան հրապարակված տվյալների համաձայն կորոնավիրուսային վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 95 391: