close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիացին խախտել է կարանտինը, գնացել Իսպանիա` ծխախոտ գնելու, ու մոլորվել. RTBF

Աշխարհ

6 Ապրիլի 2020, 11:58
 Ֆրանսիացին խախտել է կարանտինը, գնացել Իսպանիա` ծխախոտ գնելու, ու մոլորվել. RTBF

Չնայած կարանտինին` Ֆրանսիայի Պերպինիան քաղաքի բնակիչը գնացել է Իսպանիա` ծխախոտ գնելու, ու մոլորվել. տեղեկացնում է yerkir.am-ը` RTBF-ին հղումով:

Ֆրանսիայի` Իսպանիային սահմանամերձ շրջանների բնակիչներն Իսպանիայից էժան ծխախոտ գնելու սովորություն ունեն: Պերպինիանի բնակիչն էլ որոշել է ոտքով անցնել սահմանը` լեռներով: Հարավային Պիրենեյներ դեպարտամենտի ժանդարմերիան նրան գտել է Պերտուսի բարձունքներում`հյուծված, ցրտից դողացող:

«Երիտասարդին, որ Պերպինիանից հասել էր սահման մեքենայով, հետ էին վերադարձրել սահմանային անցակետից: Նա էլ որոշել էր ոտքով հատել լեռներով անցնող սահմանը»,- պատմել են ժանդարմները` հավելելով, որ նա ընկել էր լեռնային գետակը,  խճճվել մոշի թփուտներում և հետո միայն օգնություն կանչել:

Տղամարդուն տուգանքել են  135 եվրոյով` կարանտինի պայմանները խախտելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica