close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է կորոնավիրուսով. WSC

Աշխարհ

6 Ապրիլի 2020, 10:30
 Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է կորոնավիրուսով. WSC

Նյույորքյան Բրոնքս շրջանի կենդանաբանական այգում բնակվող էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով. գրում է Վայրի կենդանիների պահպանության միությունը (WCS)՝ վկայակոչելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ազգային ծառայության կողմից անցկացված թեստի պատասխանը. հայտնում է Yerkir.am-ը։

Վիրուսը հայտնաբերվել է Նադյա անունով 4-ամյա մալայական վագրի մոտ։

Նշվում է՝ կենդանուն վարակել է նրան խնամող աշխատակիցը, ում մոտ նոր տարածում գտած վիրուսի ախտանշաններ չեն եղել։ Այգու տնօրինությունը միջոցառումներ է սահմանել՝ անձնակազմի և կենդանիների շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար։ Ակնկալվում է, որ բոլորն էլ կբուժվեն: Կատվազգիները լավ ախորժակ ունեն և եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների վերահսկողության ներքո:

Բացի Նադյայից՝ չոր հազ է նկատվել նաև նրա քրոջ, ամուրյան 2 վագրերի և աֆրիկյան 3 առյուծների մոտ։

Հավելվում է՝ սա ԱՄՆ-ում կորոնավիրուսով կենդանու վարակման առաջին դեպքն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica