close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրեթե բոլոր մթերքների մասով թանկացում ունենք. Մելիտա Հակոբյան. 168.am

Տնտեսական

5 Ապրիլի 2020, 15:47
 Գրեթե բոլոր մթերքների մասով թանկացում ունենք. Մելիտա Հակոբյան. 168.am

«Գրեթե բոլոր մթերքների մասով թանկացում ունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Նախ՝ սպառումով. մարդիկ սկսել են մի քիչ շատ գնել, մեր գործարարներն էլ օգտվում են դրանից։ Մենք նաև ՌԴ-ից և այլ երկրներից տարբեր ապրանքներ ենք ստանում, որոնք այստեղ վերամշակվում են, դրանք մի քիչ ուշանում են, բացի այդ՝ բեռնատար մեքենաների վարձը թանկացել է։ Այսինքն՝ տարբեր կոմպոնենտներ կան։ Արտերկրից ստացվող տարբեր ապրանքներ մենք օգտագործում ենք տեղական սննդի պատրաստման մեջ, օրինակ, մսամթերքը՝ երշիկեղենի մեջ օգտագործվող մսամթերքի մոտ 95 տոկոսը, մենք ստանում ենք արտերկրից՝ Հնդկաստան, Բրազիլիա և այլն։ Հացահատիկի մեծ մասը ստանում ենք ՌԴ-ից»։

Հարցին՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է՝ եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք փոխարինիչներ, որո՞նք են այդ փոխարինիչները և ի՞նչ արժեք ունեն դրանք, նա պատասխանեց.

«Ճիշտն ասած՝ չեմ տեսել նրա այդ հայտարարությունը։ Մենք ունենք տեղական ոսպ, տեղական հնդկաձավար, նաև՝ արտերկրից ենք ստանում։ Չգիտեմ՝ ինչով է առաջարկել փոխարինել։ Երևի ինչ-որ տեղ լոբին է, Բ վիտամինային խմբի մթերքներն են, որոնք մեզ մոտ կան, բայց չգիտեմ՝ ինչու է նման բան ասել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica