close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ կառավարությունը կօգնի սահմանից այն կողմ հայտնված ՌԴ քաղաքացիներին. Vesti

Աշխարհ

4 Ապրիլի 2020, 15:27
 ՌԴ կառավարությունը կօգնի սահմանից այն կողմ հայտնված ՌԴ քաղաքացիներին. Vesti

ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի ԱԳՆ-ին պահեստային ֆոնդից բյուջետային հատկացումներ տրամադրելու ծրագրին՝ աջակցելու այն ռուս քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի տարածման պատճառով չեն կարողացել վերադառնալ հայրենիք. հայտանում է vesti.ru կայքը։

Ըստ ընդունված նախագծի՝ ԱԳՆ-ին հատկացված միջոցներով կապահովվի այլ երկրներում մնացած ՌԴ այն քաղաքացիների բնակության կարիքները, որոնք չունեն հնարավորություն վճարելու այդ կարիքների բավարարման համար։ Կարիքները նաև կուղղվեն այն փաստաթղթերի ժամկետների երկարաձգման համար, որոնց հիմքով քաղաքացիները գտնվում են այլ երկրներում։

«ՌԴ ԱԳՆ-ն դեռևս սպասում է 500 մլն. ռուբլու ստացմանը, որը հատկացվել է կառավարության կողմից արտասահմանում ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների ֆինանսական աջակցության համար», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ Ֆինանսների նախարարությունը ստացել էր հանձնարարություն՝ 2020 թ. համար ապահովել ԱԳՆ-ին բյուջետային հատկացումներով քաղաքացիների աջակցության համար։ Ըստ Զախարովայի՝ հատկացված 500 մլն ռուբլին դեռ չի ստացվել, սակայն դրանք կնյութականան համապատասխան հրամանի ժամանակ և արագ։ Հենց որ ստացվի գումարներն ու դրանց կիրառման մեխանիզմները՝ ԱԳՆ-ն կտեղեկացնի դրա մասին և կսկսի այն հաղորդումների վերաբերյալ աշխատանքները, որոնք ստացվել են կարիք ունեցող քաղաքացիներից։

ՌԴ-ն ապրիլի 4-ին ժամը 00։00-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը, որոնք կազմակերպել էլ ռուսներին արտասահմանից հայրենիք բերելու համար։ Որոշումը կայացվել էր երկրի քաղաքացիների առողջության պահպանման նպատակով, ինչպես նաև վարակման նոր դեպքերի ալիքի սահմանափակման համար։

ՌԴ-ում մինչ այժմ գրանցվել է վարակման 4731 դեպք, ապաքինվել է 333-ը, իսկ 43-ն էլ ունեն մահվան ելք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica