close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Հայ Դատի հաձնախումբը Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

Աշխարհ

4 Ապրիլի 2020, 13:41
 ԱՄՆ Հայ Դատի հաձնախումբը Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կայքից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին  օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքավորումներով և պարագաներով, ինչպես նաև ռիսկային ընտանիքներին օգնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը շնորհակալություն է հայտնել վարչակազմի կողմից նախնական 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար: Նա նաև հայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին և գործընկեր գործակալություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Առավել մանրամասն՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica