close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայրենիք» հիմնադրամի աջակցությունը Արցախի համայնքների դպրոցներին

Քաղաքական

4 Ապրիլի 2020, 10:09
 «Հայրենիք» հիմնադրամի աջակցությունը Արցախի համայնքների դպրոցներին

«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը:

Նոր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հեռավար ուսուցման անցած Արցախի Հանրապետության որոշ մարզերում երեխաների մի մասը զրկված էր կրթություն ստանալու հնարավորությունից՝ սոցիլական վիճակի պատճառով: Քանի որ և՛ կրթությունը, և՛ անվտանգությունը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ծրագրային առաջնահերթություններից են,  հիմնադրամի առաջին ծրագիրն իրականացվել է Արցախում: Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս, Մուշ, Ալաշկերտ համայնքների դպրոցների աշակերտները Հիմնադրամի կողմից նվեր են ստացել 50 սմարթֆոն, որոնք մինչև հեռավար կրթության ավարտը ապահովված կլինեն նաև ինտերնետ կապով: Ուսուցիչների անխափան աշխատանքը հնարավոր դարձնելու համար, հիմնադրամը դպրոցներին է  նվիրելեր նաև համակարգիչներ:

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնության նպատակն է՝ օժանդակել հայկական երկրորդ հանրապետության կրթական համակարգին՝ ապահովվելու կրթության շարունակականությունը, լուծելու արտակարգ պայմաններում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման խնդիրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica