close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

Արցախ

3 Ապրիլի 2020, 21:57
 Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ Դատախազության լրատվության ծառայությունից։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաեւ Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաեւ Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու եւ, հետեւաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերեւույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման եւ ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ԱՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված շուրջ հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica