close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոռուպցիոն գործա՞րք քաղաքական իշխանության և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև

Քաղաքական

4 Ապրիլի 2020, 12:37
 Կոռուպցիոն գործա՞րք քաղաքական իշխանության և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև

Կոռուպցիոն թանգարան բաց երկնքի տակ կամ որտե՞ղ են պաշոտանատար անձանց և նրանց ընտանիքի անդամների եկամուտների հայտարարագրերը

                                                                            Նախաբան

Հասարակության սթափ ու գիտակից հատվածը վաղուց հասկացել է, որ ներկայիս իշխանությունները խնդիր են դրել ամեն գնով և բոլոր առումներով գերազանցել նախկին եղած իշխանություններին՝ վերջինների կողմից գործած մեղքերով և սխալներով։

Սեփական բիզնեսներին մեկ անձով գնումների տրամադրումը, բյուջեի վատնումն ու փոշիացումը` գործուղումների և պարգևատրումների միջոցով, անգրագետ և որակավորում չունեցող թիմակիցներին պաշտոնների նշանակումը, պատահական մարդկանց խորհրդարան և գործադիր մտցնելը և, իհարկե, իշխանավորների կտրուկ հարստացումը բնորոշում են այսօրվա «հեղափոխական» իշխանություններին։

Ներկայիս իշխանությունը չի խորշում նաև անտեսել երկրի օրենքները, դրանք մեկնաբանել կամայականորեն կամ փոփոխել սեփական հայեցողությամբ։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, աննախադեպ մի գործընթաց է, որը կարելի է անվանել տոտալ ապաինստիտուցիոնալացում: Հայաստանի ներկայիս իշխանությունները 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իշխանության եկան այնպիսի կարգախոսներով ինչպիսիք են «Թալանել են ժողովրդին», «Կոռուպցիան գտնվում է իր գագաթնակետի վրա», «Չի լինելու կոմպրոմիս կոռուպցիայի հետ», «Գործելու ենք թափանցիկ», «Թալանածը կոպեկ-կոպեկ հետ ենք վերադարձնելու բյուջե» և այլն:

Սոցիալական անարդարությունից դժգոհ հայ հասարակությունը իր օբեկտիվ ցասումն արտահայտեց և ոտքի կանգնեց փոփոխությունների իրականացման համար: Արդյունքում` ժողովրդական շարժման մասնակից մեր քաղաքացիներին հրամցվեց մի թեզ, որի անունը կարգվեց «Ժողովրդի վարչապետ»: Այսպիսով ժողովրդական շարժումը փոխեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին, իսկ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նախորդ գումարման Ազգային ժողովն ընտրեց վարչապետ: 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ հայ ժողովուրդը հերթական անգամ, ինչպես դա եղել է անկախությունից հետո բոլոր ընտրություններին, ընտրեց գործող իշխանություններին: «Իմ քայլը» դաշինքը վերոնշյալ ընտրություններում ստացավ շատ մեծ վստահության քվե, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ բոլոր ոլորտներում:

                                                      Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի գործառույթները սահմանված են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, իսկ լիազորությունները՝ հոդված 24-ով:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը ՀՀ-ում ընդունվել էր դեռևս 2017 թվականին: Հակակոռուպցիոն մարմինը պետք է ձևավորված լիներ  2018 թվականին։ Սակայն քաղաքական մեծամասնության կամայականության արդյունքում փոփոխվեց օրենսդրությունը՝ մարմնի անդամների ընտրության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությամբ։ Ներկայիս իշխանությունների կողմից ձևավորած հանձնաժողովը պետք է հանդես գար հանրային հաշվետվողականությամբ և թափանցիկությամբ:

Ներկայումս ձևավորված հանձնաժողովն առաջին անգամ պետք է ամբողջապես իր գործիքները կիրառեր և իրականացներ օրենքով սահմանված կարգով իր իրավունքներն ու պարտականությունները, սակայն դա ոչ միայն բարեհաջող տապալել է, այլ նաև խախտել ՀՀ Սահմանադրությունը և իր գործունեությունը կարգավորող օրենքը։

Սույն հանձնաժողովը խախտելով և շրջանցելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջը, մասնավորապես՝ 1-ին կետը, ըստ որի հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունը ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը, իր կայքի միջոցով տեղեկացրել է, որ.

1 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

2 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Այսպիսով, Հանձնաժողովը ոչ միայն գերազանցելով սեփական լիազորությունները փոխել է օրենքով սահմանված ժամկետը, այլ նաև նման քայլով խախտել ՀՀ Սահմանադրությունը, որի 6-րդ հոդվածի 1-ին մասը հստակ նշում է՝

«Հոդված 6. Օրինականության սկզբունքը

1Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»

Մինչև մայիսի 31-ը տեղափոխելով Հանձնաժողովը առաջացնում է շղթայական իրավախատումների շարան՝ հայտարարագիրը չներկայացնելու պահանջի չկատարման մասով։

Վերոնշյալ խախտման համար «Վարչական իրավախատումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28. հոդվածով սահմանված են տուգանքներ, ինչն անխուսափելիորեն ենթակա է կիրառման:

Այսպիսով, սույն Հանձնաժողովը կամայական կայացրել է որոշում, որ պաշտոնատար անձանց հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2020 թ. մայիսի 31-ը, այսինքն օրենքով սահմանված ժամկետից երկու ամիս ուշ: Սրանով Հանձնաժողովը խախտել է օրենքի պահանջը և գերազանցել իր լիազորությունները՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։ Իր հերթին սա չի ազատում վարչական պատասխանատվությունից՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց:

Բոլոր նրանք, ովքեր հայտարարագրեր չեն ներկայացրել, պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ իր լիազորությունները կատարել չկարողացող հանձնաժողովի կազմը պետք է անհապաղ փոխվի և ներկայիս Ազգային ժողովի կողմից ձևավորված Հանձնաժողովին տրվի քաղաքական գնահատական:

Հակառակ պարագայում սա կարող է դիտարկվել որպես անթույլատրելի կոռուպցիոն գործարք Հանձնաժողովի և պաշտոնատար անձանց միջև՝ կոռուպցիայի ամենազանգվածային դրսևորմամբ, որի նպատակն է թաքցնել նոր ձևավորված իշխանության որոշ ներկայացուցիչների եկամուտների անհամաչափ, անտրամաբանական, կտրուկ և աստղաբաշխական հարստացումը՝ եկամուտների աճի և գույքի ձեռք բերման տեսքով։

Մնում է այս հնարավոր գործարքը դիտարկել որպես դիտավորություն, որի նպատակն էր թույլ չտալ մեր քաղաքացիներին տեղեկանալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների մասին հրապարակումներին մինչև մարտի 31-ը, այսինքն այն ընթացքում, երբ գործող իշխանությունը նշանակել էր հանրաքվեի օրը, իսկ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր այլոց կողմից թալանի, ապօրինի հարստացման և կոռուպցիայի մասին։

Եվ այդ պահին գործող իշխանության համար բոլորովին հաճելի չէր լինի այն խայտառակ պատկերը, որը բացահայատվելու էր իրենց հայտարարագրերի հրապարակման արդյունքում։

Այսպիսով՝

Վերը նշված ապօրինությունը պետք է արժանանա պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ մարմինների արձագանքի, իսկ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Բոլոր դերակատար քաղաքական ուժերը և հասարակությունն իրենց գնահատականը պետք է տան քաղաքական իշխանությանը, ՀՀ Ազգային ժողովին և վերջինիս կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև տվյալ իշխանության ազնվությանն ու ունակությանը՝ կառուցել կոռուպցիայից զուրկ իրավական պետություն։

Արմեն Գրիգորյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

ֆինանսների հանձնախմբի նախագահ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica