close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+20°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

3 Ապրիլի 2020, 18:35
 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica