close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները. Մեդիա պաշտպան

Հասարակություն

2 Ապրիլի 2020, 22:15
 Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները. Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 2-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը. հայտնում է Yerkir.am-ը:

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԱԺ-ի հեռահաղորդակցության և կապի միջոցներով քաղաքացիների տեղաշարժի, զանգերի և կարճ հաղորդագրությունների հավաքագրման մասին օրենքի ընդունման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները նույնպես հայտարարությամբ են հանդես եկել`հորդորելով պետություններին չչարաշահել արտակարգ դրության ընթացքում օգտագործվող միջոցառումները, չդարձնել դրանք մարդու իրավունքները ճնշելու միջոց:
Նրանք հիշեցրել են, որ արտակարգ իրավիճակի պայմաններում օգտագործվող ուժերը չպետք է դառնան այլախոհության դեմ կիրառվող գործիք և պետք է առաջնորդվեն միջազգային օրենսդրությամբ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 2-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica