close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարենային ապրանքների գները մարտին նվազել են

Աշխարհ

2 Ապրիլի 2020, 18:25
 Պարենային ապրանքների գները մարտին նվազել են

Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից:

Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտ ամսին կտրուկ նվազել են, պայմանավորված հիմնականում COVID-19 համաճարակի արդյունքում առաջացած պահանջարկի նվազմամբ և համաշխարհային շուկայում յուղերի գների անկմամբ: Սա հիմնականում հետևանք է նրա, որ կառավարությունները տնտեսական առումով որոշ սահմանափակումներ են մտցնում՝ միտված ներկայիս  առողջապահական ճգնաժամը հաղթահարելուն:   

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 172.2 նիշ, ինչը փետրվար ամսվա համեմատ ցածր է 4.3 տոկոսով:

‹‹Գների անկումը մեծապես պայմանավորված է պահանջարկի գործոններով, այլ ոչ առաջարկով, իսկ պահանջարկի գործոնների վրա ազդում են էլ ավելի վատթարացող տնտեսական հեռանկարները,›› նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիան:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը գրանցել է ամենամեծ անկումը՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 19.1 տոկոսով: Պատճառները ներառում են՝ արտաքին սպառման ավելի ցածր պահանջարկը, որը կապված է շատ երկրների կողմից կիրառվող արգելքների հետ, և էթանոլ արտադրող երկրների կողմից պահանջարկի նվազումը, ինչը կապված է անմշակ նավթի գների կտրուկ անկման հետ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մեկ ամսում նվազել է 12.0 տոկոսով, ինչը հիմնականում կապված է արմավենու յուղի գնի անկման հետ՝ պայմանավորված անմշակ նավթի գների կտրուկ նվազմամբ և համաճարակի արդյունքում բուսական յուղերի համաշխարհային շուկայում առաջացած աճող անորոշությամբ: Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես նվազել են:

‹‹Անցած ամսվա ընթացքում նավթի գները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը մեծ ազդեցություն է ունեցել կենսավառելիքի գների վրա: Վերջինս շաքարավազի և բուսական յուղերի շուկաներում պահանջարկի կարևոր աղբյուր է հանդիսանում››, ասել է ՊԳԿ վերլուծաբան Փիթեր Թենեսը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.0 տոկոսով, ինչը պայմանավորված է զտված և չզտված կաթի փոշիների գնառաջարկների և ներմուծման համաշխարհային պահանջարկի անկմամբ: Սա  հիմնականում պատճառ է այն բանի, որ COVID-19-ի տարածումը վերահսկելու նպատակով կիրառված զսպող միջոցառումները հանգեցրել են կաթնամթերքի մատակարարման շղթաների խաթարումների:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտին նվազել է 1.9 տոկոսով և համարյա հավասարվել նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշին: Նվազել են ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի միջազգային գները: Վերջինս հետևանք է նրա, որ առկա են եգիպտացորենի մեծ պաշարներ, իսկ կենսավառելիքի ոլորտի կողմից բավականին ցածր պահանջարկ կա:

Բրնձի միջազգային գները, հակառակը, երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում, ինչը հետևանք է նրա, որ համավարակի պատճառով պահուստային կուտակումներ են եղել և այն հաշվետվությունների ֆոնին, որ Վիետնամը կարող է արտահանման արգելքներ ներկայացնել, ինչն ի սկզբանե այդ երկրի կառավարությունը հերքել է:   

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն անցյալ շաբաթ կայացած մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ՝ դիմելով երկրների ղեկավարներին կոչ է արել ‹‹միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների առևտուրը շարունակի իր կարևոր դերակատարումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգությանը նպաստելու գործում›› և խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կխանգարեն պարենի մատակարարման համակարգերին սնող առևտրային հոսքերին: ՊԳԿ-ն ուշադիր հետևում է պարենային ապրանքների գներին և նյութատեխնիկական ապահովման հարցերին՝ նպատակ ունենալով ահազանգել երկրներին առաջացող խնդիրների մասին, որոնք կարող են ավելի սրել համավարակի ընթացքում առաջացած հնարավոր խափանումները:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով՝ պայմանավորված մանր և խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գնառաջարկի անկմամբ, որի համար մեծ են արտահանման հնարավորությունները բայց առևտրային կարողությունները նվազել են՝ նյութատեխնիկական ապահովման խոչընդոտների պատճառով:  Սակայն աճել է խոզի մսի գնառաջարկը՝ մեծացող համաշխարհային պահանջարկի և վերամշակման գործարաններում աշխատողների տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica