close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսական ճգնաժամն անխուսափելի է և ետկորոնավիրուսային շրջանում ներդրումների թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

2 Ապրիլի 2020, 18:13
 Տնտեսական ճգնաժամն անխուսափելի է և ետկորոնավիրուսային շրջանում ներդրումների թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ անելիքների քննարկումն է: «Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու, և մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որո նք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների քննարկման համատեքստում անդրադարձ է եղել ներդրումային ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկվել են կառուցապատման, զբոսաշրջության ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման, հուշարձանների պահպանության և մի շարք այլ ոլորտներում առկա ծրագրերը: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ: Արծարծվել են ներդրումային նախագծերի չափանիշներին, դրանց հաստատման արդյունավետ մեխանիզմներին, մրցութային գործընթացին առնչվող հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային քաղաքականության խթանմանը միտված ընթացակարգերի արագ, հստակ, որակյալ կազմակերպումն է և պետություն-ներդրող գործուն կապի ապահովումը, պոտենցիալ ներդրողներին աջակցությունը: Դրա համար պետք է ֆիլտրել ներդրումային առաջարկները, արձանագրել իրատեսականները և հնարավորինս արագ արձագանքել:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել մտքերի փոխանակության շրջանակում հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica