Տան պատշգամբից՝ ինքնամեկուսացածների համար, Լիբանանում յուրօրինակ համերգ է կազմակերպվել
Աշխարհ

Լիբանանի հայաբնակ Բուրջ Համուդ քաղաքի Մարաշ թաղամասում, քաղաքապետարանը կազմակերպել է համերգ, որը բնակիչները լսել են պատշգամբներից, առանց համաճարակային հաստատաված կանոնները խախտելու: Այս կերպ համերգի կազմակերպիչները փորձել բարձրացնել շրջանի բնակիչների տրամադրությունն ու խրախուսել նրանց տանը մնալը:
Շենքերի պատշգամբներից հայ ընտանիքներին ուղղված խոսքով են հանդես եկել նաեւ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին եւ Բուրջ Համուդի քաղաքապետ` Մարտիկ Պողոսյանը: Նման հավաք-համերգներն արդեն շարունակական բնույթ են ստանում։ Լիբանանի Դաշնակցության կառույցի կազմակերպմամբ տարբեր թաղամասերում նման տնային պայմաններում հավաքները հնարավորություն են տալիս բնակիչներին զգալ միասնականությունն ու միաժամանակ, պահպանել անվտանգության բոլոր կանոնները։