close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի 9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում․ Սյունիքի մարզպետարան

Առողջապահություն

2 Ապրիլի 2020, 16:48
 Կորոնավիրուսի 9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում․ Սյունիքի մարզպետարան

Կորոնավիրուսի 9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում։ Այս մասին ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու եւ տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետեւել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:

Հիշեցնում ենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica