close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց ախտանշանների վարակակիրները կարո՞ղ են փոխանցել վիրուսը. Ուհանի առողջահական կոմիտեի պատասխանը

Աշխարհ

2 Ապրիլի 2020, 13:53
 Առանց ախտանշանների վարակակիրները կարո՞ղ են փոխանցել վիրուսը. Ուհանի առողջահական կոմիտեի պատասխանը

Չինական Ուհան քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` Առողջապահության քաղաքային կոմիտեն խորհրդակցական  հավաք է կազմակերպել նահանգային և մունիցիպալ մասնագետների համար, որպեսզի պատասխանի մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում են կորոնավիրուսով վարակված, բայց ակնհայտ ախտանշաններ չունեցողներին. տեղեկացնում է yerkir.am-ը` «Խուանցյու շիբաո» թերթին հղումով:

Ներկայացնում ենք հիմնական հարցերին տրված պատասխանները:

1. Ովքե՞ր են առանց ախտանշանների վարակակիրները

«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (վեցերորդ հրատարակություն) համաձայն` առանց ախտանշանների վարակակիրների մոտ հիվանդությանը բնորոշ ախտանշանները`  ջերմաստիճանի բարձրացում, հազ, ցավ կոկորդում և այլն, ի հայտ չեն գալիս, սակայն շնչուղիներում և քսուքներում հայտնաբերվում են հարուցիչներ կամ Covid-19-ի IgM տիպահատուկ հակամարմիններ:

2. Ինչպե՞ս են հայտնաբերում առանց ախտանշանների վարակակիրներին

Առանց ախտանշանների վարակակիրներին հիմնականում հայտնաբերում են հիվանդների հետ սերտ շփումներ ունեցած մարդկանց շրջանում ստուգումների իրականացմամբ, զանգվածային համաճարակաբանական ուսումնասիրությունների և վարակի աղբյուրների մոնիտորինգի ժամանակ: 

3. Առանց ախտանշանների վարակակիրներն արդյո՞ք կարող են փոխանցել վիրուսը

Առանց ախտանշանների վարակակիրները նույնպես կարող են վարակի աղբյուր լինել, և կա վիրուսի փոխանցման որոշակի ռիսկ: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ «եղած տվյալների համաձայն`կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է ախտանշաններ ունեցող մարդկանցից»: Այսպիսով` առանց ախտանշանների վարակակիրները վարակի տարածման  հիմնական աղբյուր չեն: 

4.  Ինչո՞ւ առանց ախտանշանների վարակակիրները չեն ընդգրկվում հիվանդության հաստատված դեպքերի թվի մեջ 

«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (յոթերորդ` փորձնական հրատարակություն) համաձայն` հիվանդության ենթադրյալ և հաստատված դեպքերը պետք է ունենան կլինիկական դրսևորումներ: Առանց ախտանշանների վարակակիրներին, որոնք հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն, անհրաժեշտ է  14 օր մեկուսացնել  և իրականացնել հետագա հետազոտումը: Եթե առանց ախտանշանների վարակակրի մոտ մեկուսացման շրջանում ի հայտ գան հիվանդության ախտանշաններ, դա կհամարվի հիվանդության հաստատված դեպք:

5. Առանց ախտանշանների վարակակիրների մոտ կարո՞ղ են ի հայտ գալ հիվանդության ախտանշաններ

Առանց ախտանշանների վարակակիրների փոքր մասի մոտ հետագայում ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ: Մեծ մասամբ այդ մարդիկ ինքնուրույն են ապաքինվում:

6. Ի՞նչ գործողություններ իրականացնել առանց ախտանշանների վարակակիրների հետ 

«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (վեցերորդ հրատարակություն) համաձայն` առանց ախտանշանների վարակակիրները 14  օր պետք է գտնվեն կարանտինում, որի ավարտից հետո անցկացվում են երկու հաջորդական ԴՆԹ-թեստեր` 24 ժամից ոչ պակաս ընդմիջմամբ: Եթե թեստերի արդյունքները բացասական են, կարանտինը դադարեցվում է: Եթե մեկուսացման շրջանում ախտանշաններ են ի հայտ եկել,  մարդուն պետք է անհապաղ հոսպիտալացնել:

7. Ի՞նչ միջոցառումներ է պետք իրականացնել առանց ախտանշանների վարակակիրներից վարակվելու ռիսկը նվազեցնելու համար

Երբ խոսքը վերաբերում է բնակչության լայն շրջանակներին, ամենաարդյունավետը դիմակներ կրելն է, միմյանց միջև հեռավորություն պահպանելը, ձեռքերի հաճախակի լվացումը  և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից խուսափելը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica