close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեռած՝ խնդիրներ առաջացնելու փոխարեն, ես կթաղեմ ձեզ. Ֆիլիպինների նախագահը գնդակահարությամբ է սպառնացել կարանտինը խախտող քաղաքացիներին. Reuters

Աշխարհ

2 Ապրիլի 2020, 13:28
 Մեռած՝ խնդիրներ առաջացնելու փոխարեն, ես կթաղեմ ձեզ. Ֆիլիպինների նախագահը գնդակահարությամբ է սպառնացել կարանտինը խախտող քաղաքացիներին. Reuters

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն տեսաուղերձով է հանդես եկել ու նապազգուշացրել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հայտարարված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտողներին սպառնում է պատժի ամենախիստ ձևը`գնդակահարություն. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով։

Նա անդրադարձել է նաև բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության թեմային, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն: 

Միևնույն ժամանակ նախագահը նաև հստակեցրել է՝ տնային կարանտինին հետևելը կենսական նշանակություն ունի այն պատճառով, որ իշխանությունները փորձում են դանդաղեցնել պանդեմիան, ու այդպիսով փրկել երկրի փխրուն առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածությունից. «Ավելի վատ է դառնում: Հետևաբար, ես ևս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին ու այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանն ու զինված ուժերին. եթե խնդիրներ կան և կա դեպք, երբ նրանք դիմադրում են ու ձեր կյանքին վտանգ  է սպառնում, ապա գնդակահարեք նրանց»,- վրդովվել է Դուտերտեն ու հավելել. «Հասկանալի՞ է։ Մեռած՝ խնդիրներ առաջացնելու փոխարեն։ Ես կթաղեմ ձեզ»։

Հիշեցնենք՝ Ֆիլիպիններում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 96 մարդ. արձանագրվել է վարակման 2311 դեպք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica