close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիր

Քաղաքական

2 Ապրիլի 2020, 12:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիր

Այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում ներկայացնելով 9-րդ միջոցառումը։

Միջոցառման  շառառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից մեկը․

1․ Երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ-ի մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա վերաբերում է բոլոր չաշխատող ծնողներին, միայնակ ծնողներին, այսինքն, անկախ կարգավիճակից։

2․ Եթե երեխայի ընտանիքը 2020 թ-ի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28,01-ից։

3․ Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ-ի մարտի 31-ի դրությամբ չի հնադիսացել ԱՁ, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ դադարեցված չի եղել։

Աջակցությունը տրամադրվում միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ։ Տրամադրվում է ծնողներից մեկի կողմից օնլայն ssa.am կայքին էլեկտրոնային ներկայացված դիմումի հիման վրա։

Այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են նախարարության կայքում։

Ընտանիքը կարող է շահառու լինել,  եթե մինչև 18 տարեկան երեխաները կամ միակ երեխան կամ նրա ծնողները կամ միայնակ ծնողը մշտատապես բնակվում են Հայաստանում և մարտի 12-31-ը առնվազն մեկ ծնողը կամ երեխաները գտնվել են Հայաստանում։

Ընտանիքը չի կարող շահառու լինել, եթե ծնողը կամ ծնողները հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը ունեցել է գրանցված կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի չափը կամ մեկ ծնողի աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica