close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում Կանադայի դեսպանատունը դատապարտել է Արցախում անցկացված ընտրությունները. ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի Հայ դատի հանձնախումբը

Քաղաքական

2 Ապրիլի 2020, 09:46
 Թուրքիայում Կանադայի դեսպանատունը դատապարտել է Արցախում անցկացված ընտրությունները. ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի Հայ դատի հանձնախումբը

Թուրքիայում Կանադայի դեսպանատունը երեկ՝ ապրիլի 1-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական և համապետական ընտրությունների անցկացմանը. հայտնում է Yerkir.am-ը։

Դեսպանության հայտարարությունում, որը հրապարակվել է կառույցի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում, մասնավորապես, ասվում է.

«Կանադան աջակցում է Ադրբեջանական տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին: Նման «ընտրությունները» խարխլում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից գործադրվող ջանքերը`ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»։

Պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Կանադայում Հայ դատի հանձնախումբը.

«Կանադայի Հայ դատի հանձնախումբն ու Կանադայում հայ համայնքը խիստ վրդովված են Թուրքիայում Կանադայի դեսպանության կողմից արված կողմնակալ հայտարարությունից՝ Արցախում անցկացվող ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ:

Մենք խստորեն մերժում ենք այն և հորդորում ենք դեսպանատանը անհապաղ չեղյալ հայտարարել այդ հայտարարությունը»։

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica