close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոշ քաղաքական գործիչներ շարունակում են անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը․ Վահան․ Հունանյան

Քաղաքական

1 Ապրիլի 2020, 19:44
 Որոշ քաղաքական գործիչներ շարունակում են անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը․ Վահան․ Հունանյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էրում գրել է․

«Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարի վերաբերյալ ցանկանում ենք նշել, որ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։

Ցավոք, որոշ քաղաքական գործիչներ շարունակում են արտակարգ դրության պայմաններում անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը՝ փորձելով այս պայմաններում ապակողմնորոշել հանրությանն ու քաղաքական դիվիդենտներ շահել։ Պարետատան հաստատակամությունն ազգաբնակչության անվտանգության ապահովման գործում ցույց է տալիս նաև այն, որ առաջին անգամ 39 տարիների ընթացքում դադարեցվել է մետրոյի շահագործումը:

Պարետատան բոլոր գործողություններն ուղղված են հանրային շահի ապահովմանը և ընդդիմության մեր գործընկերներին կոչ ենք անում աջակցել հանրային առողջության պահպանմանը միտված գործողություններին»։


Մեսսին վնասվածք է ստացել
4 Հունիսի 2020, 16:51 Մեսսին վնասվածք է ստացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica