close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիտվայում դիմակներ ու ախտահանիչներ են գողանում, Մեծ Բրիտանիայում`հավ. «կորոնավիրուսային» պատմություններ

Աշխարհ

1 Ապրիլի 2020, 18:01
 Լիտվայում դիմակներ ու ախտահանիչներ են գողանում, Մեծ Բրիտանիայում`հավ. «կորոնավիրուսային» պատմություններ

Կաունասի կլինիկական հիվանդանոցից զանգվածաբար դիմակներ ու ախտահանիչ միջոցներ են գողանում. ըստ yerkir.am-ի` Delfi-ին տեղեկացրել են ընթերցողները: Լրատվական կայքն էլ փորձել է պարզել` ինչ է տեղի ունենում իրականում, չէ՞ որ պաշտպանիչ միջոցներն այսօր ամենուր ոսկու արժեք ունեն:

«Նման խնդիր կա, հիվանդանոցից գողությունը խորհրդային մենթալիտետի հետևանք է: Կարծում եմ` գողությամբ զբաղվում է օժանդակ աշխատակազմը` հավաքարարները, դայակները… Նման բան նախկինում էլ կար, ներկայիս իրավիճակում հավանորեն ինտենսիվ է դարձել»,- ասել է Կաունասի հիվանդանոցներից մեկի վիրաբույժ:

COVID-19-ով վարակվածներին բուժող հիվանդանոցի աշխատակիցներից մեկն էլ պատմել է, որ ղեկավարությունը հանձնարարել էր դիմակները դնել այնպիսի տեղում, որ բոլորին հասանելի լինի: Սակայն հանգստյան օրերից հետո երբ եկել են աշխատանքի, դիմակ մնացած չի եղել: Այդ պատճառով որոշել են խստացնել պաշտպանիչ միջոցների տրամադրումը:

Իսկ Մեծ Բրիտանիայի բնակիչներին հորդորել են ավելի ուշադիր հետևել սեփական հավերին, քանի որ երկրում կտրուկ ավելացել  է դրանց գողությունը, ինչ չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. գրում է The Daily Mail-ը:

Ըստ պարբերականի` երկրի մի շարք շրջաններում հավկիթի դեֆիցիտ կա, քանի որ կորոնավիրուսի առաջացրած խուճապի պատճառով դրանք գնել են մեծ քանակություններով, իսկ նոր խմբաքանակները խանութում երկար չեն մնում, շատ արագ սպառվում են: Այդ ֆոնին` որոշ կոմսություններում սկսել են հավ գողանալ:

«Հաճախակի դարձած գողությունների պատճառով տնային թռչունների տերերը սկսել են շուն պահել և հավերին իրենց բնակելի տարածքներին մոտ պահել»,- գրում է թերթը:

Փաստորեն, ըստ պարբերականի, հավերի գողությունը դարձել է շահավետ գործ` ձվի գները երկրում բարձրանում են:

Մինչդեռ փորձագետները խորհուրդ են տալիս բրիտանացիներին` խուճապի մեջ ընկած, այդքան մեծ քանակներով ձու չգնել, դրանց պահման ժամկետը կարճ է, գնվածի մի մասը հետո դեն պիտի նետվի:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica