close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փառք Աստծո, որևէ տարաձայնություն չկա մեր քաղաքական ուժի և Հայաստանի իշխանությունների միջև․ Արայիկ Հարությունյան

Արցախ

1 Ապրիլի 2020, 16:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փառք Աստծո, որևէ տարաձայնություն չկա մեր քաղաքական ուժի և Հայաստանի իշխանությունների միջև․ Արայիկ Հարությունյան

Փառք Աստծո, որևէ տարաձայնություն չկա մեր քաղաքական ուժի և Հայաստանի իշխանությունների միջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում։ Նշենք, որ նախնական արդյունքներով նա առաջատար է։

«2019 թ մայիսի 18-ին ես մի քանի հայտարարություն եմ արել, որ՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ՝ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։ Այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են այս շրջանակում համագործակցել, մենք համագործակցելու ենք»,-ասաց նա։

Վիտալի Բալասանյանի հետ, որը պարբերաբար հանդես է գալիս ՀՀ գործող իշխանությունների քննադատությամբ և որի քաղաքական ուժը ընտրությունների նախնական տվյալներով՝ անցել է խորհրդարան, համագործակցությունը կլինի իշխանություն-ընդդիմություն ձևաչափով։

Մասիս Մայիլյանին պաշտոնի առաջարկության կամ Սամվել Բաբայանի հետ համագործակցության մասին Արայիկ Հարությունյանը կոնկրետ հայտարարություն չարեց․ «Ես դեռ ոչ մեկի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ զրուցել։ Արցախում հակառակորդ չունեմ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, թեկնածունեից երկուսը սանիկներս են, բոլորի հետ ընկերներ ենք․ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ»։

Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել՝ կատակեց նա։

Բակո Սահակյանին պաշտոն առաջարկելու հեռանկարի մասին Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում և օգնելու է իշխանություններին, դա անպայման պաշտոն չի ենթադրում․ «Պաշտոնաթող նախագահից բարձր ստատուս չկա, դա ավելին է, քան գործող նախագահը»։

Հիմնական մարտահրավերները Արցախի նորընտիր նախագահի առջև, ըստ Արայիկ Հարությունյանի, լինելու են պարենային, էներգետիկ և ռազմական անվտանգության խնդիրները․ «Պաշտոն չենք բաժանելու, ովքեր պատրաստ են այս ուղղություններով համագործակցության, համագործակցելու ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica