close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

1 Ապրիլի 2020, 13:55
 Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ կից լուսանկար հրապարակել։

Նա մասնավորապես գրել է.

«Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են։ Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ: Միգուցե կապ ունի կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հնարավոր հետևանքների հետ: Ու ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեզ տեղազննելու փոխարեն, քանզի ժողովրդի գերակշիռ մասը աշխատանք չունենալու պատճառով արդեն իսկ իրենց տներում «տեղազննված են», լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր տարբեր պատճառներով չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են: ՍՈՎԱԾ: Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել: Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica