close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ նետեք օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում, վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են. շրջակա միջավայրի նախարարություն

Առողջապահություն

1 Ապրիլի 2020, 13:26
 Մի՛ նետեք օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում, վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են. շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։

«Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։

Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։

Մնացեք տանը և առողջ եղեք»,- ասված է հայտարարության մեջ։

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica