close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր. Գուտերեշ. BBC

Աշխարհ

1 Ապրիլի 2020, 13:14
 Կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր. Գուտերեշ. BBC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարություն է տարածել այն մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:

Գուտերիշի կարծիքով` ստեղծված իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել, որի նմանը, հավանաբար, չի եղել անցյալ բոլոր տարիների ընթացքում։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրոհում է հասարակությունը մինչև դրա հիմքերը` կյանքեր, ինչպես նաև ապրուստի միջոցներ խլելով»,- պարզաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքում կազմակերպության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթի ընթացքում ու հավելել. «COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»։

Դեպքի առնչությամբ Գուտերեշը կոչ է արել անհապաղ համակարգված հարված հասցնել, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը զսպելուն ու համաճարակի դադարեցման նպաստելուն։

Միևնույն ժամանակ իր խոսքում պաշտոնյան արդյունաբերական երկրներին  հորդորել է օգնություն ցուցաբերել պակաս զարգացած պետություններին կամ այն երկրներին, որոնք «պոտենցիալ կերպով բախվել են հրդեհի արագությամբ տարածվող մղձավանջային վարակին»:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` համաճարակի հետևանքով աշխարհում 25 միլիոն մարդ հնարավոր է՝ զրկվի աշխատանքից: Միջազգային կառույցի կանխատեսմամբ՝ արտաքին ներդրումային հոսքերի 40 տոկոս անկում է սպասվում։

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica