close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը Թուրքիայում դուրս է եկել վերահսկողությունից. Ahval

Տարածաշրջան

1 Ապրիլի 2020, 13:08
 Կորոնավիրուսը Թուրքիայում դուրս է եկել վերահսկողությունից. Ahval

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի պուլմոնոլոգիայի պրոֆեսոր Զեքի Քըլըչասլանը հայտարարել է, որ կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում դուրս է եկել վերահսկողությունից և երկրում մահացությունների դեպքերը կարող է հավասարվել Իտալիային և Իսպանիային. հաղորդում է Ahval-ը։

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել են արդեն 214 մարդ, վարակվել է մոտ 14000 մարդ, թեստավորումների քանակն ավելացել է օրական 15000-ով։ Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ միայնց վերջին 24 ժամում 46 մարդ է մահացել։

Զեքի Քըլըչասլանը նշում է, որ կորոնավիրուսային վարակումները շատ արագ են աճում Թուրքիայում. «Թուրքիայում աճի տեմպերը անհանգստացնող են։ Վարակումների և մահացությունների վերջին տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Վախենամ, որ Թուրքիան կնմանվի Իտալիային ու Իսպանիային, որտեղ օրեկան մահանում են հարյուրավորները»։

Ըստ թուրք պրոֆեսորի՝ նման տեմպերը պայմանավորված են քիչ քանակով թեստերի և ուշացած արձագանքների պատճառով և  նույնիսկ բուժաշխատողները չեն անցնում համապատասխան թեստերը։

Միայն Անթալիայում, որը համարվում է երկրի խոշորագույն զբոսաշրջային կետերից մեկը, արդեն գործազուրկ են դարձել 150000 աշխատողներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica