close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+14°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է 1 անգամ` նշելով սահմանափակումների օրերի քանակը. վարչապետի խոսնակ. 168.am

Իրավունք

1 Ապրիլի 2020, 12:41
 Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է 1 անգամ` նշելով սահմանափակումների օրերի քանակը. վարչապետի խոսնակ. 168.am

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչեւ սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի եւ ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:

Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաեւ լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով:

Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով 168.am-ը դիմել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին:

Մանե Գեւորգյանը նախ ասել է, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաեւ տեղաշարժի թերթիկի առկայությունը, եւ այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաեւ գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչեւ կեսգիշեր:

Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, եւ լրագրողները տնից են աշխատում, Մանե Գեւորգյանը պատասխանել է, որ որեւէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչեւ կեսգիշեր:

«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասել է վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:

Ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գեւորգյանը պատասխանել է, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:

Վարչապետի խոսնակը, ի պատասխան, ասել է նաեւ, որ մնացած սահմանափակումները գործում են այնպես, ինչպես նախկինում. Հանրային տրանսպորտը չի աշխատում, բայց աշխատում են տաքսիները, առաքման ծառայությունները նույնպես գործում են, իսկ մարդկանց` այլ խիստ անհրաժեշտ պայմաններում տեղաշարժը կատարվում է՝ ինչպես նախկինում` տեղաշարժման թերթիկ լրացնելով:

«Այս ամենի նպատակը մեկն է` խիստ սահմանափակել մարդկանց տեղաշարժն առանց ծայրահեղ անհրաժեշտության, ինչը կնպաստի վարակի տարածման կանխմանը: Եթե հնարավոր է տնից աշխատել, պետք է տնից աշխատել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, որ աշխատանքի նպատակով անձը տնից դուրս գա, ուրեմն պետք է ունենա այդ տեղեկանքը»,- եզրափակել է Մանե Գեւորգյանը:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica