close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Արցախ

31 Մարտի 2020, 20:29
 Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Արցախում ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները մեկնարկել էին առավոտյան ժամը 08.00-ին:

Ընտրություններն անցկացվեցին Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել էր 281 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը՝ «Շուշի» ՔԿՀ-ում: 

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է:

Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica