close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան

Քաղաքական

31 Մարտի 2020, 19:13
 Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի մասին ԱԺ-ի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է, որ 16:58 զանգ է ստացել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացրել են,որ ժամը 17:00-ին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու` հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:

Նա  գրել է. « Հարգելի' ժողովուրդ ջան,16:58 ստացա զանգ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացնում էին,որ ժամը 17:00-ին(փաստորեն այդ պահին) գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր ,«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու`հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը: Փաստորեն,հարգելի' հայրենակիցներ,ԱԺ պատգամավորներին,ընդդիմությանը, տրված էր 2 րոպե արտահերթ նիստին մասնակցելու համար:

Սա հարգանքի բացարձակ բացակայություն է ոչ միայն օրենսդիրի անդամների,այլև նրանց վստահության քվե տված տասնյակ հազարավոր քաղաքացիների հանդեպ,նրանց հանդեպ,ովքեր հավատում են ժողովրդավարության գոյությանը և դրա`բարձրագույն արժեք լինելուն։ Այո,վստահ եմ,որ իշխանությունը կպնդի,որ սա կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցող նախագիծ է,սակայն ես համոզված եմ,որ սա բացարձակ որևէ ընդհանրություն չունի մարդկանց կյանքեր փրկելու հետ,իսկ իշխանությունն անգամ «լայաղ չարեց» պատշաճ և տրամաբանական հիմնավորումներ տալ դրա վերաբերյալ։Իսկ եթե չկա հիմնավոր բացատրություն,ուրեմն պրոցեսն առնվազն կասկածելի է, անհասկանալի է և հիմնազուրկ։

Կրկին վերահաստատում եմ մեր դիրքորոշումը,որ այսպիսի գործելաոճն անարգանք է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ,այդ թվում` մեծամասնությանը քվե տված քաղաքացու հանդեպ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica