close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադոնցը տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պահպանել կարանտինային բոլոր կանոնները

Քաղաքական

31 Մարտի 2020, 17:38
 Ադոնցը տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պահպանել կարանտինային բոլոր կանոնները

Աշխարհի 46 երկրում գտնվող ՀՀ քաղաքացիները երկրի դեսպանությունների մշտական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«46 երկրում այս պահին կան ՀՀ քաղաքացիներ, և նրանք բոլորը մշտապես կապի մեջ են տվյալ երկրներում գործող մեր դեսպանությունների հետ։ Մենք նրանց գիտենք անուն առ անուն և փորձում ենք գտնել այն օպտիմալ միջոցները, որոնք մեր հայրենակիցներին կվերադարձնեն հայրենիք կամ տեղում կապահովեն անվտանգ կեցությունը։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որպեսզի որտեղ էլ լինեն՝ խստագույնս պահեն այն բոլոր կանոնները, որոնք թելադրվում են տեղական իշխանությունների կողմից»,- նշել է Ադոնցը։

Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ COVID-19-ինառնչվող խնդիրների շուրջ իրենք սկսել են աշխատել դեռ հունվար ամսից, և ՀՀ քաղաքացիները, որոնք դիմել էին հենց համաճարակի կենտրոն Ուհան քաղաքից, տարհանվել են ղազախական և ռուսական գործընկերների օգնությամբ։

«Իտալիայում ստեղծվել էր իրավիճակ, որ պետք էր լուրջ քայլեր ձեռնարկել, քանի որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ էին այնտեղ գտնվում և´ որպես զբոսաշրջիկներ, և´ որպես ուսանողներ։ Մենք գնահատեցինք իրավիճակը և ժամերի ընթացքում որոշում ընդունեցինք ցանկություն ունեցող մոտ 70 քաղաքացու տարհանել։ Մենք ունենք նաև քաղաքացիներ, որոնք որոշում են կայացրել մնալ Իտալիայում և ենթարկվել կարանտինային պայմանների այն կանոններին, որոնք թելադրվում են այդ երկրի կառավարության կողմից։ Հնդկաստանից մենք տարհանեցինք մեր երեխաներին, Ուկրաինայից մոտ 70 քաղաքացի նույնպես տեղափոխվեց Հայաստան, իսկ ՀՀ-ից էլ Կիև տեղափոխվեցին Ուկրաինայի քաղաքացիներ»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica