close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքմենստանում արգելվել է օգտագործել «կորոնավիրուս» բառը. պաշտոնապես երկրում չկա ոչ մի վարակված

Աշխարհ

31 Մարտի 2020, 17:32
 Թուրքմենստանում արգելվել է օգտագործել «կորոնավիրուս» բառը. պաշտոնապես երկրում չկա ոչ մի վարակված

Թուրքմենստանի կառավարությունը արգելել է պետական լրատվամիջոցներին օգտագործել «կորոնավիրուս» տերմինը։ Այդ տերմինը հեռացվել է նաև երկրի Առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցներին և դպրոցներին բաժանված թռուցիկների վրայից. նշում է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) պարբերականը։

RSF արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժան Կավալյեն հայտարարել է, որ այդ միջոցառումը վտանգում է Թուրքմենստանի բնակչության առողջությունը։

«Ինֆորմացիայի նման ժխտումը ոչ միայն սպառնում է թուրքմեն քաղաքացիներին, ենթարկում նրանց մեծ ռիսկի, այլև մեծացնում է ավտորիտարիզմը՝ կապված երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անձով։ Մենք համառորեն կոչ ենք անում միջազգային հանրությանը արձագանքել և նրան պատասխանատվության ենթարկել  մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների համար», - նշում է Կավալյեն։

Մարտի 13-ին Բերդիմուհամեդովը հրամայել էր երկրի հասարակական վայրերը ծխեցնել սպանդի ծխով։ Ըստ թուրքմեն նախագահի՝ հենդ դրանով էլ երկրի բնակչությունը պետք է պաշտպանվի վիրուսից։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Թուրքմենստանում չկա ոչ մի վարակված մարդ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica