close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան

Իրավունք

31 Մարտի 2020, 15:43
 Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան

COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով, տապալվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա,  մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը եւ անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։

Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica