close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց

Արցախ

31 Մարտի 2020, 10:40
 Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց

2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց:

Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։

Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3.000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք) ս.թ. մարտի 30-ին և 31-ին տեղական և ՀՀ-ից ժամանած դիտորդների ու լրագրողների համար տեղակայված կլինի բուժկետ։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով:

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է իրականացվել հսկիչ կետերի հերթապահություն, ընթացքում է բժշկական նշանակության ապրանքների և ախտահանիչ նյութերի ձեռքբերման գործընթացը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica