close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Հասարակություն

31 Մարտի 2020, 10:12
 Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին։  Այս մասին տեղեկությունը Twitter–ի իր էջում հրապարակել է Արոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ես խոսքեր չունեմ՝ արտահայտելու տխրությունս` իմ կնոջ ՝ Արիանանի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով ...Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»։

Հիշեցնենք՝ մարտի 30–ին Արիանա Կաոիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Ավելի վաղ հայտնել էինք՝  մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել Արիանային դուրս բերել ավտոմեքենայից: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica