close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքագրել վարակակիրների անձնական տվյալները, միջամտել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը․ կառավարության նախագիծն ԱԺ-ում է

Քաղաքական

30 Մարտի 2020, 18:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքագրել վարակակիրների անձնական տվյալները, միջամտել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը․ կառավարության նախագիծն ԱԺ-ում է

Արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված  է  համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին․ ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ փոփոխություն է նախաձեռնել կառավարությունը Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծով, որը խորհրդարանին ներկայացրեց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

Նախարարն ասաց, որ միջամտությունը կատարվում է արտակարգ դրության շրջանակներում և դրանով էլ ավարտվելու է։

Ստեղծվել է միասնական հարթակ, որտեղ հավաքագրվելու են տվյալներ վարակակիր կամ կոնտակտավոր անձի մասին․ հեռախոսահամարները` նրա տեղորոշման համար, հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու․ դա անելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Ըստ նրա՝ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել ոչ միայն վարակակիրների և նրանց հետո կոնտակտավորների, այլ նաև բոլոր քաղաքացիների մասին  վերը նշած տեղեկությունները, որովհետև դա հնարավորություն կտա գործել շատ ավելի օպերատիվ և շատ ավելի լայն դաշտում:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկվել է 4 հարց: Դրանցից առաջինը Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել: Ներկայացվող նախագծով նախատեսվում է ստեղծել է հատուկ խումբ, որում ներգրավված են լինելու մասնագետներ և փորձագետներ Հայաստանից և արտասահմանից։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica