close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոցելի ո՞ր ոլորտների աշխատակիցները օժանդակություն կստանան և ինչքան․ կառավարության փաթեթը

Հասարակություն

30 Մարտի 2020, 16:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոցելի ո՞ր ոլորտների աշխատակիցները օժանդակություն կստանան և ինչքան․ կառավարության փաթեթը

Խոցելի են որակվել հյուրանոցային ոլորտը, հանրային սնունդ, զբոսաշրջություն, վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի ծառայություններ՝ բացառությամբ այն մանրածախ առևտրի, որտեղ առևտրի մեջ դեղորայք, սնունդ, ալկոհոլային խմիչք և ծխախոտ կա՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում կառավարությունը արտահերթ նիստում որոշեց այս ոլորտների աշխատակիցներին տրամադրել աջակցություն, քանի որ ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում որոշվել է՝  սրանք այն ոլորտներն են, որոնք կորոնավիրուսի ի հայտ գալու արդյունքում ամենաշատն են տուժել։

«Աջակցության չափը որոշել ենք հաշվարկել այսպես․ նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին իրենց հաշվարկված աշխատավարձի միջինի կեսի չափով կտանք աջակցություն, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136 հազար դրամը։

Եթե վերջին 2 ամիսների միջին աշխատավարձը ավելի պակաս կլինի, քան նվազագույն աշխատավարձն է, այսինքն, սա այն դեպքերն են, երբ աշխատակիցները կես դրույքով կամ քառորդ դրույքով են աշխատում, ապա կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար»,-ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել են աջակցություն․ 2019 թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան 136 հազար դրամը։

Նա նշեց, որ շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ծրագրի բյուջեն՝ 10 միլիարդ դրամը։

Գումարը անմիջապես տրադրվելու է աշխատակիցներին․ նրանք ssa.am կայքի միջոցով դիմելու են այս օգնությունը ստանալու նպատակով, գրելու են իրենց հաշվեհամարը, գումարը նստելու է իրենց հաշվեհամարին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica