close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+28°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սթափվելու ժամանակը. Նորայր Նորիկյան

Բլոգեր

29 Մարտի 2020, 15:43
 Սթափվելու ժամանակը. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«Համաձայն եմ, որ այս համաճարակի մեկնարկին մենք այդքան էլ լուրջ չընդունեցինք դրա հնարավոր բարդություններն ու ծավալը և հենց ամենասկզբում չձեռնարկեցինք առավել կոշտ ու խիստ միջոցներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու և այլ օջախների ձևավորումը բացառելու համար:

Որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա: Այս ամենը ճգնաժամային կառավարման փորձի պակասի, իրադրությունը և ռիսկերի վերահսկելիության աստիճանը ոչ համարժեք գնահատելու, համաճարակի մասշտաբայնության մակարդակը և ծավալման տարածքը օբյեկտիվորեն չկանխատեսելու հետևանք է:

Բայց սա ոչ թե միայն մեզ մոտ է, սա բոլոր պետություններին բնորոշ իրավիճակ է:

Սակայն, երբ արդեն արձանագրվում են մահեր, իսկ վարակվածների թիվը գնալով ավելանում է, ուրեմն իսկական սթափվելու ժամանակն է:

Եթե հայտարարվել է արտակարգ դրություն, և պարետի կողմից կայացվում են որոշումներ ու տրվում են ցուցումներ, ապա դրանք պետք է կատարվեն անվերապահորեն, հակառակ պարագայում գրոշի արժեք չունեն:

Այս պահին որևէ քաղաքական իրադարձություն, գործընթաց և նեղ կուսակցական կամ քաղաքական շահ պետք է ստորադասվի բոլորիս անվտանգության ու առողջության պահպանմանը:

Հիմա քաղաքական հաշվարկների ու գործընթացների, ազդեցությունների պահպանման ժամանակը չէ:

Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի՝ փորձելով հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից:

Հ.Գ. Խորապես ցավակցում եմ կորոնավիրուսի հետևանքով մահացած երեք քաղաքացիների հարազատներին ու բարեկամներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica