close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+28°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճի՛շտը ասեք. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

29 Մարտի 2020, 14:15
 Ճի՛շտը ասեք. Ռուբեն Մելիքյան

«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպիսի գերվտանգավոր ու գերզգայուն իրավիճակներում սխալ ուղերձները բթացնում են քաղաքացիների զգոնությունը և նպաստում վիճակի է՛լ ավելի վատթարացմանը։

Նույնիսկ ավելորդ եմ համարում հիշատակել վարչապետ Փաշինյանի «ում շունն է»-ն ու «պինցետ-տնական օղին». դրանց «շնորհիվ» թուլացավ քաղաքացիների զգոնությունը մարտի առաջին կեսին, առիթ տվեց մատների արանքով նայել վտանգին՝ զրկելով մեր հանրությանը համաճարակի տարածումը իսկապես արդյունավետ նախականխելու հնարավորությունից։

Լավ, դա առայժմ անցանք։

Բա հիմա՞ ինչու եք սխալ ուղերձներ տալիս։ Օրինակ, ինչու՞ են իշխանության ներկայացուցիչները ու մասնավորապես պարետը անընդհատ պնդում, որ «Կառավարության ջանքերն արդյունավետ են»։ Սա նույնպես չհիմնավորված բթացնում է քաղաքացիների զգոնությունը՝ թուլացնելով ինքնամեկուսացումը հնարավորինս խստորեն պահելու մոտիվացիան։

Նույնն էր մարտի 22-ին, երբ վարակակիրների թիվը, պաշտոնական տվյալներով, ավելացավ ընդամենը 4-ով՝ թույլ տալով իշխանական քարոզիչներին նրբորեն ակնարկել, որ՝ «ըհը, հենա ոնց որ կառավարության հիանալի ջանքերի շնորհիվ վիճակը սկսում է կարգավորվել»։

«Կյանքը շարունակվում է» լոզունգի ներքո՝ ԱԺ քառօրյան հանգիստ անցկացնելն էլ՝ վրադիր։

Վե՛րջ տվեք ինքնագովազդը։ Ճի՛շտ ուղերձներ հղեք։ Բոլորս էլ տեսնում ենք ձեր ջանքերը, բայց դրանց «արդյունավետ» կամ «անարդյունավետ» գնահատական տալու ժամանակը հաստատ հիմա չէ։

Ասե՛ք, որ վիճակը է՛լ ավելի է վատանալու։ Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ։ Ասե՛ք, որ կարանտինը պետք է ևս մեկ շաբաթով երկարացնել։

Ճի՛շտը ասեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica