close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+28°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

29 Մարտի 2020, 12:58
 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի կար՝ վիրուսը վտանգավոր չէր ու դրան պետք էր շան տեղ չդնել։ Հետո եկավ արտակարգ դրություն մտցնելու պահը, բայց անլրջությունը դեռ շարունակվում է։ «Հեռախոսային հանրահավաքները» փոխարինել են փողոցային կոկորդպատռոցիներին։ Բան չի փոխվել։ Ձևաթուղթն է ավելացել։

Կան մահեր։ Վարչապետն ասում է, որ կա վարակակիրների աճ, բայց իրավիճակը համարվում է կառավարելի։ Իշխանության որակը հաշվի առնելով՝ «իրավիճակը համարվում է կառավարելի» ձևակերպումը քմծիծաղ և միևնույն ժամանակ խուճապ է առաջացնում։

Առողջապահության նախարարը, որը պաշտոնի բերումով տրվել էր «կորոնավիրուսն ում շունն է» սկզբունքին, հիմա ցավակցական հեռագրեր է կարդում։ Նա քաղում է «թու, թու, թու»–ի հետևանքները։

Ու որպեսզի իրավիճակն իրոք, կառավարելի դառնա ու նախարարը ցավակցողից վիճակագրի չվերածվի, լրջանալ է պետք։

Սարսափելին ոչ այդքան կորոնավիրուսն է, որքան բարդակիզմը, դիլետանտիզմը և պոպուլիզմը։ Վերջին երեք «իզմ»–երը կորոնավիրուսի հաղթարշավի ապահովման գլխավոր գործընկերներն են։

Հենց այսօր, հենց հիմա պետք է ներդնել բոլոր ջանքերը արագ թեստավորման հնարավորություն ստեղծելու համար։ Ավելի լավ է թեստերի վրա փող ծախսենք, քան դագաղների։

Հենց այսօր, հենց հիմա պետք է մշակել սխեմաներ, որպեսզի հնարավորինս լայն «աշխարհագրությամբ» կարանտին մտցվի վիրուսի էպիկենտրոններում ու դրանց կից շրջանակում։ Կոշտ կարանտին։ Քանի դեռ մահճակալների տեղերը բավականացնում են։

Հենց այսօր, հենց հիմա պետք է օդակայանում, Հայաստան մտնող բոլոր անցակետերում արագ թեստավորման համակարգի ներդրմանն ուղղված քայլեր իրականացնել։

Հենց այսօր, հենց հիմա պետք է դադարեցնել էժանագին փիառն ու լայնամասշտաբ քարոզ իրականացնել, որպեսզի շարքային բոլոր քաղաքացիները սոցիալական պատասխանատվություն ցուցաբերեն ու քամահրանքով չվերաբերվեն 21–րդ դարի այս ժանտախտին։

Եվ ամենակարևորը։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ անկախ սև–սպիտակային պիտակավորումներից։ Մոռացե՛ք իշխանություն–ընդդիմություն կռիվը, մոռացե՛ք հեղափոխական հռետորաբանության մասին։ Աշխարհն ու մենք գլոբալ պատերազմի մեջ ենք անտեսանելի ու անճանաչելի թշնամու դեմ։

Անլրջությունը կյանքի գին է ունենալու։ Ո՞վ է այն վճարելու»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica