close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+18°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարգիս Զեյթլյան` ՀՅԴ ղեկավարության պատմական սերնդին փոխարինող եւ նրանց ուղին վերանորոգող

Հասարակություն

28 Մարտի 2020, 15:47
  Սարգիս Զեյթլյան` ՀՅԴ ղեկավարության պատմական սերնդին փոխարինող եւ նրանց ուղին վերանորոգող

Այսօր լրանում է դաշնակցական հասարական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սերգեյ Զեյթլյանի մահվան 35-րդ տարելիցը:

Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930-ին Մուսա լեռան Խըդըր Բեկ գյուղում։ Մուսալեռցիների` Լիբանանում վերաբնակեցվելուց հետո հաճախել է «Յառաջ» նախակրթարանը, այնուհետեւ` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը եւ «Նշան Փալանճեան» ճեմարանի հայագիտական բաժինը` Լեւոն Շանթի եւ Սիմոն Վրացյանի տնօրենության օրերին։

1954-ին հրավիրվել է Կահիրե` որպես «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր  Վահան Նավասարդյանի օգնական։  1958-ին նշանակվել է «Յուսաբեր»-ի խմբագիր` մինչեւ 1962 թվականը, այնուհետև ընտանիքին հետ վերադարձել է Լիբանան և նշանակվել «Ազդակ»-ի խմբագիր` պաշտոնավարելով մինչև 1968 թվականը: ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ»-ի հիմնադրումից հետո որոշ ժամանակ եղել է խմբագրի օգնական, ապա` 1978-ից մինչեւ իր առեւանգումը` գլխավոր խմբագիր:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սարգիս Զեյթլյանը դաշնակցական ղեկավարության պատմական սերնդին փոխարինող եւ նրանց ուղին վերանորոգող պատասխանատու ընկերների ներկայացուցչական դեմքերից էր, նաեւ սփյուքահայ երիտասարդներին ազգային օրակարգի շուրջ համախմբող երիտասարդական միությունների հիմադրման մասնակից :

Սարգիս Զեյթլյանը առևանգվեց հակադաշնակցական դավադիր ուժերի կողմից 1985 թվականի մարտի 28-ին և տմարդի կերպով սպանվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica